Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
copy image url

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Ներքին 2 տարի առաջ - 12:05 24-08-2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի մասին քննարկումները։ Զրուցակիցները հաստատել են նոյեմբերյան եռակողմ հայտարարության հետևողական իրականացմանը միտված քայլերը։ Փաշինյանն ու Պուտինը շեշտել են ռուս խաղաղապահ զորախմբի կայունացնող դերը տարածաշրջանում», - հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Կրեմլը նաև հայտնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված