«Մանչեսթեր Յունայթեդը» նշանակալի խաղում հաղթեց «Լիվերպուլին»
copy image url

«Մանչեսթեր Յունայթեդը» նշանակալի խաղում հաղթեց «Լիվերպուլին»

Սպորտ 2 տարի առաջ - 01:23 23-08-2022
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» կարևորագույն հանդիպումով։

«Հին մրցակիցների» միջև պայքարն ավարտվեց «մանկունյացիների» հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Հանդիպման 16-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն բացել է հաշիվը՝ առաջ մղելով տանտերերին։ 53-րդ րոպեին Անտոնի Մարսիալի հիանալի փոխանցումից հետո դարպասապահի դեմ մեն-մենակ մնացած Մարկուս Ռեշֆորդը գնդակն ուղարկել է դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը։

Հյուրերը խաղավերջում կրճատել են հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ է դարձել Մո Սալահը։

Էրիկ տեն Հագի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին հաղթանակը տարավ և վաստակեց առաջին միավորները, իսկ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» մնաց 2 միավորով։

Հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված