Եվրոպա լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարեց «Բարսելոնայի» արգելքը
copy image url

Եվրոպա լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարեց «Բարսելոնայի» արգելքը

Սպորտ 2 տարի առաջ - 01:55 24-02-2023
Կայացան Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները։

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Ռոբերտ Լևանդովսկին հստակ է իրացրել 11-մետրանոցը․ հաշիվը հավասարեցրել է Ֆրեդը, ապա հաղթական գոլը խփել է Էնթոնին։ «Յունայթեդը» 4։3 հաշվով հաղթանակի շնորհիվ հաղթահարել է կատալոնական թիմի արգելքը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հանդիպման տեսությունը․



Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Մուգ նշված թիմերը դուրս են եկել 1/8 եզրափակիչ

«Միտյուլանդ» - «Սպորտինգ»՝ 0։4
«Մոնակո» - «Բայեր»՝ 2։4
«Նանտ» - «Յուվենտուս»՝ 0։3
ՊՍՎ - «Սևիլյա»՝ 2։0
«Ռոմա» - «Զալցբուրգ»՝ 2։0
«Ռեն» - «Շախտյոր»՝ 1։0
«Յունիոն Բեռլին» - «Այաքս»՝ 3։1

Ամենից շատ դիտված