Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից
copy image url

Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից

Ներքին 2 տարի առաջ - 12:41 22-08-2022
erevan.Today-ը տեղեկացավ, որ երեկ՝ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Ի՞նչ նպատակով է մեկնել և ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք․ այս հարցերի պարզաբանման համար կայքը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին:
Բագրատ Միկոյանը մեր հարցերին ի պատասխան ասաց․ «Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոսոսի 29-ին»։
Այցելած երկրի և այցի նպատակի մասին Yerevan.Today-ի հարցին գրասենյակի համակարգողը մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ այցը կրում է մասնավոր բնույթ։
Ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Բագրատ Միկոյանը պատասխանել է․ «Ո՛չ, նախագահ Քոչարյանը ՌԴ չի մեկնել, նա մեկնել է այլ երկիր»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում