«Փյունիկն» առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց
copy image url

«Փյունիկն» առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց

Սպորտ 2 տարի առաջ - 22:22 21-08-2022
Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը։

Օգոստոսի 21-ին կայացել է մեկ հանդիպում. «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Վանին»։ Հյուրերը հաղթել են նվազագույն՝ 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը գրանցվել է խաղավերջում. 83-րդ րոպեին Պավել Գորելովը գրավել է Ստանիսլավ Բուչնևի դարպասը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» նոր առաջնության 3 խաղերում 2-րդ պարտությունը կրեց։

Հիշեցնենք, որ 4-րդ տուրի շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1։1
«Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ՝ 1։1
«Նոա» - «Ուրարտու»՝ 0։6
«Շիրակ» - «Արարատ»՝ 0։0
«Փյունիկ» - «Վան»՝ 0։1

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին