Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտակայքում խոտածածկ է այրվել
copy image url

Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտակայքում խոտածածկ է այրվել

Ներքին 2 տարի առաջ - 23:59 19-08-2022
Օգոստոսի 19-ին, ժամը 18։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաջուռ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել է մոտ 250-300 հակ անասնակեր:

Ամենից շատ դիտված