Էջմիածին քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել
copy image url

Էջմիածին քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել

Ներքին 1 տարի առաջ - 09:28 06-05-2023
Մայիսի 5-ին, ժամը 23։57-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող շինությունում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ չշահագործվող շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 6-ին, ժամը 00:51-ին, մարվել՝ 01:19-ին:

Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ (մասամբ), փայտե մանրահատակը՝ մոտ 40 քմ և 6 պատուհան:

Ամենից շատ դիտված