Երեւանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ
copy image url

Երեւանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ

Ներքին 2 տարի առաջ - 16:27 18-08-2022
Երեւանում ԱՄԷ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով 16 մարդու մահվան կապակցությամբ:

«Երեւանում ԱՄԷ դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով 16 մարդու մահվան կապակցությամբ՝ հայցելով Ամենակարող Աստծուն ողորմել նրանց, զոհերի ընտանիքներին՝ համբերություն եւ մխիթարություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն եւ խաղաղություն»,- նշվում է Երեւանում ԱՄԷ դեսպանության ցավակցության մեջ։