Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը. Հրապարակ
copy image url

Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը. Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:02 18-08-2022
«Հրապարակ» թերթը գրում է.

«Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Աղավնոյի, Բերձորի տարհանումը հետաձգվի: Հիշեցնենք․ այդ տարածքների հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է: Դրանով փորձելու է ոչ միայն ժամանակ շահել եւ կոմունիկացիաների տեղափոխման գործն առաջ տանել, այլեւ խուսափել քննադատությունների ալիքից, որը նոր ուժով կծավալվի 25-ից հետո:

Աղավնոն Ադրբեջանին հանձնելու օրը՝ օգոստոսի 26-ը, Մեհրիբան Ալիեւայի ծննդյան օրն է։ Ուշագրավ է, որ Արցախը, որպես կանոն, մաս-մաս տրվել է Ադրբեջանի համար նշանակալից օրերին, ինչի համար էլ Փաշինյանին մեղադրում են Ալիեւի հետ ուղիղ կապի ու համագործակցության մեջ: Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին` Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառը՝ Քարվաճառն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, Բերձորը կհանձնվի Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված