Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
copy image url

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Ներքին 2 տարի առաջ - 20:07 15-08-2022
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը վստահություն է հայտնել, որ թիմերը կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստության բարձր աստիճան:

«Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց երկրների զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»,-ողջույնի խոսքում ասել է Էդվարդ Ասրյանը:

Ամենից շատ դիտված