Ինքիշխանություն կորցնող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ․ Ալեն Ղևոնդյան
copy image url

Ինքիշխանություն կորցնող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ․ Ալեն Ղևոնդյան

Ներքին 2 տարի առաջ - 21:24 14-08-2022
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ «պատահական» հեղաշրջումներ, բեմադրած հեղափոխությունների միջով, պատերազմներով անցած, ինքիշխանություն կորցնելու գործընթացներում գտնվող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ, ապա ցանցերում ֆոտոներ են հայտնվում…

Արցախ, ՀՀ, Կիև… միգուցե այլ վայրերից էլ կան, դեռ չեմ գտել…

Սա տեխնոլոգիա է, որի իմաստն ու բովանդակությունը, հոգեբանական ինչ որ ազդեցության խնդիր է լուծում (ենթադրում եմ թե ինչ, բայց դե պետք է առավել լավ ուսումնասիրել)… ու ի դեպ, պարտադիր էլ չի, որ երաժիշտները հասկանան, թե ինչի մեջ են գործիք դառնում… կարևորը նրանք ինչ-որ շոուի, միջոցառման մաս են եղել, իրենց մեծ մասին, դա էլ բավարար է…»։