Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են Toyota Jeep, Nissan Tiida և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, ով կին էր՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: