Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ
copy image url

Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ

Ներքին 2 տարի առաջ - 09:08 13-08-2022
Օգոստոսի 12-ին՝ ժամը 18։30-ից 21։05-ը, Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են թիթեղների, գովազդային վահանակների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված