Հայտնի են ՈւԵՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
copy image url

Հայտնի են ՈւԵՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Սպորտ 2 տարի առաջ - 16:28 12-08-2022
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2021/22թ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։

Գերատեսչության՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Կարիմ Բենզեման, Տիբո Կուտրուան (երկուսն էլ՝ «Ռեալ») և Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»)։



Լավագույնը հայտնի է դառնալու օգոստոսի 25-ին. այդ օրը Ստամբուլում կայանալու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։