Հայ ծանրորդները՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ
copy image url

Հայ ծանրորդները՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Սպորտ 2 տարի առաջ - 17:18 11-08-2022
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում օգոստոսի 10-ին մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Առայժմ պայքարի են դուրս եկել միայն Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք դարձել են Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ: Ի դեպ, Գրիգորյանը նաև ռեկորդ է սահմանել:
17-ամյա Միքայել Չոլակյանը 49 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 182 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ պատանի ծանրորդը գլխավերևում պահել է 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 101 կգ-ն՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների առանձին վարժությունների համար: Միքայել Չոլակյանը Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան է: Անձնական մարզիչն Ալեքսան Կարապետյանն է:

17-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 167 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Նա պոկել է 73 կգ և հրել է 94 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների: Ի դեպ, հրում վարժությունում հայ մարզուհու գրանցած արդյունքը՝ 94 կգ-ն, Եվրոպայի պատանիների ռեկորդ է:

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ընդլայնված կազմով է մասնակցում Եվրոպայի առաջնությանը:

Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Ժորա Գրիգորյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (61 կգ), Հայրապետ Հակոբյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (73 կգ), Ռոմիկ Պողոսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (89 կգ), աղջիկների պայքարում՝ Մերի Միսակյանը (59 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ): Զուգահեռաբար ընթանում է նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկված է երկու ծանրորդ՝ Սերյոժա Սարգսյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ):

Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում