Նոր մանրամասներ՝ վարժական հավաքների մասնակցի հանկարծամահության դեպքի վերաբերյալ
copy image url

Նոր մանրամասներ՝ վարժական հավաքների մասնակցի հանկարծամահության դեպքի վերաբերյալ

Ներքին 2 տարի առաջ - 18:39 10-08-2022
«Քրեական նոր օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը եռամսյա զորավարժության մասնակից Ատոմ Ռազմիկի Հարությունյանի հանկարծամահության դեպքի առթիվ»,- այս մասին, Oragir.news-ի հարցմանն ի պատասխան, ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պետք է ստացվի եզրակացություն և կատարվի մանրամասն քննություն»,-նշեց Աբրահամյանը։

Հարցին, թե ճիշտ է արդյոք այն լուրը, որ Ատոմ Հարությունյանը հանկարծամահ է եղել դիրքեր բարձրանալիս, այլ ոչ թե քնած ժամանակ, դատախազի խորհրդականն ասաց, որ այդ գործով որևէ նման տվյալ չկա։ «Ակնհայտ է, որ 7 օրը չի կարող բավարար լինել ընդհանուր համակցություն պարզելու և դրա արդյունքում մեղավորության խնդիր լուծելու համար։

Եթե բավարար ապացույցներ կլինեն անձի մահվան մեջ որևէ մեկի մեղավորության հետ կապված, ապա բնականաբար մեղադրանք կառաջադրվի որևէ անձի, եթե չի լինի, կտրվի իրավական գնահատական»,-ասաց Աբրահամյանը։

Դատախազի խորհրդականը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, այլ մանրամասներ չներկայացրեց։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված