Ինչպես է կալանավորներին հաջողվում շաքարի բարձր ցուցանիշ ստանալ
copy image url

Ինչպես է կալանավորներին հաջողվում շաքարի բարձր ցուցանիշ ստանալ

Ներքին 2 տարի առաջ - 09:08 10-08-2022
Իշխանական գործիչները հաճախ բողոքում են, թե ով հայտնվեց անազատության մեջ, «շաքարի ատմասկով» կարճ ժամանակ անց տեղափոխվեց հիվանդանոց, հետագայում նաեւ խափանման միջոց կալանքը փոխվեց:

Իրականում հնարավոր է, որ մարդիկ շաքարային դիաբետ ունեցել են երկար տարիներ եւ ապրել են այս հիվանդության հետ, հնարավոր են նաեւ ծայրահեղ վատ դեպքեր, երբ ՔԿՀ-ներում պատշաճ բուժօգնություն չկա, եւ պարտավոր են անձին հոսպիտալացնել, ազատել կալանքից:

Բայց պարզվում է, որ փորձված մեթոդներ կան՝ արյան մեջ շաքարի մակարդակը դատական նիստից առաջ բարձրացնելու․ պարզապես պետք է ոչ դիետիկ սնունդ ընդունել, դեղորայքը չխմել, և վերջ, բարձր ցուցանիշը ապահովված է: Այս մեխանիզմի մասին, անշուշտ, բոլորը տեղյակ են՝ սկսած անվտանգության աշխատողներից մինչեւ ՔԿՀ, փաստաբաններ, բժիշկներ։

Լուծումը փոքր-ինչ բարդ է, բայց հնարավոր․ ընդամենը պետք է թույլ չտալ կալանավորին ոչ դիետիկ սնունդ ընդունել, եւ որ դեղորայքը ստանա բացառապես բժշկի ներկայությամբ եւ միջոցով: Այլ հարց է, թե ում է ձեռք տալիս այս մեխանիզմը չաշխատեցնելը:

Ամենից շատ դիտված