Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան։
Մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել է Հնդկաստանի գլխավոր ընտրանուն։
Վճռորոշ է եղել Գաբրիել Սարգսյանի հաղթանակը Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ։ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։
Կարևորագույն մրցաշարի ավարտից 3 տուր առաջ Հայաստանի շախմատի ազգային թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։