ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգված են «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային զոհերի մասին տեղեկությամբ»։ Այդ մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,– ասել է նա: