Եվրոպական Միությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
copy image url

Եվրոպական Միությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:20 02-08-2022
Եվրոպական Միությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Մտահոգված ենք վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդումներով: Եվրամիությունը հանձնառու է՝ խորացնելու ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:

Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել պատերազմի՝ տասնամյակների էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- գրել է Կլաարը: