ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այն սահմանվել է 9.5 տոկոս
copy image url

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այն սահմանվել է 9.5 տոկոս

Ներքին 2 տարի առաջ - 12:27 02-08-2022
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ:

ԿԲ-ից հայտնում են, որ նիստի ժամանակ որոշվել է՝
• վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%: