Դուք վարչապետի նկատմամբ ապօրինի դատական ակտ եք կայացրել, հիմա ինչպե՞ս եք պաշտոնավարում. պաշտպանները դատավորին

Ներքին 2 տարի առաջ - 16:16 01-08-2022
Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին այս պահին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում:

Չալաբյանի պաշտպաններից Արմեն Ադրիկյանը, ներկայացնելով ինքնաբացարկի միջնորդության հիմքերը, դատավոր Մնացական Մարտիրոսյանին հարցրեց, թե ինչպես է ինքը մինչ այժմ պաշտոնավարում որպես դատավոր, երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ապօրինի դատական ակտ է կայացրել:

Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի գործով դատապարտել էր ազատազրկման, Փաշինյանը 2 տարի բանտում անցկացնելուց հետո համաներմամբ ազատ արձակվեց, ապա դիմեց ՄԻԵԴ: Լինելով վարչապետ` Հայաստանին ՄԻԵԴ-ում զրկեց պաշտպանությունից և հաղթեց Եվրադատարանում: Արդյունքում ստացվոց, որ Մնացական Մարտիրոսյանը ապօրինի որոշում է կայացրել:

Ձեզ գուցե հետաքրքրի