ՊՍԺ-ն ջախջախեց «Նանտին»՝ դառնալով Ֆրանսիայի սուպերգավաթակիր
copy image url

ՊՍԺ-ն ջախջախեց «Նանտին»՝ դառնալով Ֆրանսիայի սուպերգավաթակիր

Սպորտ 2 տարի առաջ - 00:14 01-08-2022
Ֆուտբոլի Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում մրցեցին երկրի չեմպիոն ՊՍԺ-ն և գավաթակիր «Նանտը»։

Թել-Ավիվի «Բլումֆիդ» մարզադաշտում կայացած խաղում փարիզյան գրանդը հաղթեց խոշոր՝ 4։0 հաշվով։

Հանդիպման 22-րդ րոպեին հիանալի գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին։ Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով հաշիվը կրկնապատկել է Սերխիո Ռամոսը։ 57-րդ րոպեին կրկնկով կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել Նեյմարը։ Խաղավերջում՝ 82-րդ րոպեին, Նեյմարը հստակ է իրացրել 11-մետրանոցը և դուբլով ձևակերպել վերջնարդյունքը՝ 4։0։

ՊՍԺ-ն պատմության մեջ 11-րդ անգամ տիրացավ «Trophée des Champions» մրցանակին։

Հանդիպման տեսությունը.


Ամենից շատ դիտված