ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, ազատության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
տեղեկացրել է ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը։
Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հունիսի 1–ին,Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո։ Քննչական մարմինը զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել է երեք քաղաքացու, նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Դատարանը որոշում էր կայացրել կալանքի տակ առնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, երեք մեղադրյալներից մեկն էլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին էր։ Տիգրան Խաչատրյանը։
Հայկ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը այն ժամանակ հայտնել էր, որ ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա կալանավորել է Սարգսյանին։