Փրկարարները հայտնաբերել են Վանաձորի անտառային հատվածում մոլորված ՌԴ քաղաքացիներին
copy image url

Փրկարարները հայտնաբերել են Վանաձորի անտառային հատվածում մոլորված ՌԴ քաղաքացիներին

Ներքին 2 տարի առաջ - 20:36 28-07-2022
Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։