ՍԴ–ն որոշել է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հարցով կարծիք ստանալու նպատակով
copy image url

ՍԴ–ն որոշել է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հարցով կարծիք ստանալու նպատակով

Ներքին 2 տարի առաջ - 20:20 28-07-2022
Սահմանադրական դատարանը որոշել է դիմել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով» (Վենետիկի հանձնաժողով), որպեսզի խորհրդատվական կարծիք ստանա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Բացի դրանից, ՍԴ նախագահ Արման Դիլանյանի որոշմամբ՝ կասեցվել է նույն օրենքի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա ՍԴ–ում քննվող գործի վարույթը՝ մինչև խորհրդատվական կարծիքն ստանալը։

ՍԴ–ն որոշել է Վենետիկի հանձնաժողով դիմել հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով.

1) արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին, 3 2) արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջեւ ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը,

3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյո՞ք մինչև այդ ձեռքբերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ,

4) արդյո՞ք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ:

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը անդրադառնալով ՍԴ որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։ Դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց․ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, ապացուցման բեռը պատասխանողի վրա դնելու կարգավորումը, ապացույցի չափանիշի բացակայությունը օրենքում, ու այս ամենի բախումը մարդու իրավունքների հետ (տվյալ դեպքում գույքային իրավունքի)։ Խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում՝ այն ինչ բազմիցս կանխատեսվել էր բազմաթիվ մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ՍԴ-ն հայցել խորհրդատվական կարծիք միջազգային կազմակերպությունից։ Եվ արդյո՞ք բոլոր հարուցված դատական գործերը չպետք է կասեցվեն։ Այսօր այս թեմայով քննարկում կա Փաստաբանների պալատում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում