Նոր հետազոտությունը հաստատել է, որ COVID-19-ը սկսվել է Ուհանի շուկայում
copy image url

Նոր հետազոտությունը հաստատել է, որ COVID-19-ը սկսվել է Ուհանի շուկայում

Ավելին 2 տարի առաջ - 14:57 28-07-2022
Կորոնավիրուսային համաճարակը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում թաց շուկայից։ Այս եզրակացության է եկել գիտնականների երկու խումբ: Նրանք երկու հետազոտություն են անցկացրել՝ օգտագործելով տարբեր մեթոդներ։ Այս մասին հայտնում է «Science» գիտական ​​ամսագիրը։

Առաջին ուսումնասիրության ժամանակ գիտնականներն օգտագործել են քարտեզագրման գործիքներ և սոցիալական ցանցերում գրառումներ՝ հասկանալու համար, թե ինչպես է տարածվում հիվանդությունը:

Նրանք եզրակացրել են, որ 2019 թվականի վերջին վիրուսն արդեն առկա է եղել շուկայում վաճառվող կենդանիների մոտ։ Կենդանիների տեսակը չի նշվում:

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ գրանցվել է COVID-19-ի ութ դեպք։ Վարակվածները բոլորը շուկայի արևմտյան թևում կամ վաճառողներ էին, կամ ապրանքներ գնողներ։ Առաջին վարակվածներից ևս մի քանի հոգի շուկա չեն այցելել, բայց բնակվել են դրա մոտ։

Երկրորդ հետազոտության հեղինակները մոլեկուլային մեթոդ են կիրառել՝ պարզելու, թե երբ է վիրուսը փոխանցվել կենդանուց մարդուն։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ վաղ փուլում կորոնավիրուսն ուներ երկու տարբերակ. առաջինը կենդանուց մարդուն փոխանցվել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին: Մի քանի շաբաթ անց վիրուսի երկրորդ տարբերակն է փոխանցվել մարդկանց:

Ամենից շատ դիտված