Ոչ մի ուսանող չպետք է  զրկվի  բարձրագույն կրթություն ստանալու հնարավարությունից՝ վարձավճարի պատճառով. փոխվարչապետ
copy image url

Ոչ մի ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավարությունից՝ վարձավճարի պատճառով. փոխվարչապետ

Ներքին 2 տարի առաջ - 13:45 28-07-2022
Կառավարության նիստում քննարկվում է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ նախագիծը հավանության արժանացնելուց հետո պետք է ներկայացվի ԱԺ հաստատմանը.

«Կրթության ոլորտիի վերջին պետական ծրագիրը հաստատվել է 2011 թվականին, որն անդրադառնում է ֆորմալ կրթության բոլոր մակարդակներին շարունակական կրթությանը և ելնում այն դրույթից, որ ՀՀ տնտեսական և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշոփելի բերդրումներ կատարելու միջոցով։ Այս տեսանկյունից, կրթությանն ուղղված միջոցները ոչ թե ծախս են, այլ՝ ներդրում պետության և հասարակության զարգացման համար։ Ծրագրի կենտրոնում մարդն է։ Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ազգային արժեքների վրա հիմնված արդյունավետ և միջազգային կրթական մրցունակ համակարգ, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում թույլ է տալիս ստանալ որակյալ կրթություն, մեր երկրում սեփական բարեկեցություն ապահովելու համար մեր երկրում մրցունակ մասնագիտական պատրաստվախությունն ապահովելու համար»։

Փոխվարչապետն ասաց, որ մի քանի կարևոր չափանիշներ են սահմանել, որ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը. «Մեզ համար շատ կարոևոր է, որ ուսման վարձի վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավարությունից»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի