ՄԻԵԴ կոնվենցիան դատավոր Մարտիրոսյանին բացարձակ չի հետաքրքրում. Չալաբյանի փաստաբան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:06 27-07-2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը՝ ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ։

Ավետիք Չալաբյանի գործով փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ բացի իր դիրքորոշումից, ուրիշ ոչ մի դիրքորոշում ընդհանրապես հետաքրքրիր ու էական չի, ինչը նաև անցած դատական նիստին էր ակնհայտ դարձել։ Հայտարարությունը հետևյալն է, որ ես ինքս վերադառնում եմ հիմա կալանավայրից, Ավետիք Չալաբյանին տեսակցել եմ, խոսել եմ բուժմասի աշխատողների հետ, նրանք ինձ տեղեկացրին, որ Չալաբյանի մոտ զարկերակային ճնշման խնդիր է , նաև տաքություն ունի, նաև հայտնեցին, որ Չալաբյանը պնդել է, որ պետք է մասնակցի նիստին՝ երկարատև բանակցություններից հետո։ Բժիշկները կտրուկ արգելել են՝ ասելով, որ մենք արգելում ենք ու իրավունք չունենք թույլ տալ՝ մասնակցել դատական նիստին, ու համապատասխան փաստաթուղթ են ուղարկել դատարան։

Տեսակցել եմ իրեն, վիճակը նորմալ է, ոտքի վրա է, բայց ունի ճնշում, ի դեպ մի քանի օր է՝ ճնշում ուներ, որի մասին չէր բարձրաձայնում, որպեսզի մասնակցի դատական նիստերին, սակայն այսօր, քանի որ տաքություն էլ է ունեցել՝ բժիշկները պարզապես թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին։ ՄԻԵԴ կոնվենցան դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարձակ չի հետաքրքրում, որովհետև մենք արդեն երկու օր է՝ խոսում ենք մարդու իրավունքների եվրոպական կանվենցիայից, պարոն Մնացական Մարտիրոսյանը քրեական դատավարությոան օրենքի տառին հետևելու պատրվակի տակ՝ անտեսում է հիմնարար իրավունքները։ Ավետիք Չալաբյանը հայտնել է այն մասին, որ ինքը հանրային պաշտպանի ծառայություններից չի ուզում օգտվի, քանի որ ինքը վճարունակ է, ավելին՝ ինքն իր պաշտպաններին արդեն ընտրել է։ Այսինքն դա նշանակում ՝ բերել «զոռով» մարդու գլխին կապել հանրային պաշտպան, որն այդ մարդը չի ուզում։ Չի ուզում, որ իր փաստաբանական գաղտնիքը հայտնի դառնա մի պաշտպանի, ում ինքը չի վստահում։ Մնացական Մարտիրոսյանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է՞ ուզում երևալ, ու նոր պաշտպան է՞ տրամադրում»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում