Տարվա առաջին կիսամյակում տարբեր պատճառներով Թուրքիայում հանգստանալիս Ռուսաստանի Դաշնության 50 քաղաքացի է մահացել, բացի այդ, զբոսաշրջիկների շրջանում կորոնավիրուսով հիվանդների թվի աճ է գրանցվել, հաղորդել է այս երկրում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Առաջին վեց ամիսների ընթացքում, ցավոք, ռուսաստանցիների շրջանում մահվան 50 դեպք է գրանցվել: Սա ըստ վիճակագրության: Հիմնական պատճառները քրոնիկ հիվանդություններն են, առաջին հերթին՝ սրտանոթային, ջրահեղձությունը, ճանապարհատրանսպորտային պատահարները: Վերջին մեկ ամսում մոռացված միտում է ի հայտ եկել՝ երկրի հարավում մեր զբոսաշրջիկների շրջանում Covid-19-ով վարակված 20 մարդ կա»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Դեսպանն ասել է նաև, որ սոցցանցերում և լրատվամիջոցներում հաճախ են լուրեր հայտնվում թուրքական հանգստավայրերում օտարերկրյա և ռուսաստանցի զբոսաշրջիկների միջև կամ քաղաքական կամ ազգային հողի վրա ծագած վիճաբանութունների մասին:
«Ցանկանում եմ առաջարկել նրանց, ովքեր բախվում են նման միջադեպերի, անհապաղ դիմել Անթալիայում գտնվող Գլխավոր հյուպատոսություն: Անձնակազմը որակյալ օգնություն կտրամադրի: Եվ կարող եմ վստահեցնել, որ նման դեպքերն աննկատ չեն մնա, և միջադեպի պատասխանատուները կպատժվեն»,- եզրափակել է Երխովը։