Սեպտեմբերի 24-ի գիշերը ավարտվել է Էլբրուսից մի խումբ զբոսաշրջիկների իջեցնելու փրկարարական գործողությունը: 14 հոգի իջել են Ազաու բացատը, նրանցից շատերը սաստիկ ցրտահարվել են: Հինգ մարդ մահացել է: Փրկարարական գործողությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 69 փրկարար:
Հաղորդվում է, որ խմբին ուղեկցել են 4 լեռնագնաց էքսկուրսավարներ: Վերելքի ժամանակ վատացել է մի աղջկա ինքնազգացողությունը, և նա էքսկուրսավարի ուղեկցությամբ սկսել է իջնել, սակայն ճանապարհին մահացել է ցածր ճնշումից: Էքսկուրսավարն իջել է ներքև և զանգահարել արտակարգ իրավիճակների նախարարություն: Մեկ այլ զբոսաշրջիկ կոտրել է ոտքը, ինչը դանդաղեցրել է խմբի ընթացքը, որից հետո եղանակն է վատթարացել:
Հրահանգիչները որոշել են իջեցնել մարդկանց՝ նրանց բաժանելով խմբերի, սակայն ուժեղ ձնաբքի և ցածր ճնշման պատճառով իջնելը մեծապես բարդացել է: Երկու զբոսաշրջիկների մարմինները դեռևս մնում են լեռան վրա, նրանց որոնումները շարունակվում են: