Արմեն Գրիգորյանի հիշատակի առջև ծայրահեղ անարգանք է դրսևորվել․ Ռուբեն Մելիքյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:37 27-07-2022
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը նաև պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի փաստաբանն էր, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով խոսել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի՝ Արմեն Գրիգորյանի հանդեպ դրսևորած վերաբերմունքի մասին։

Նա շեշտել է, որ հարցն ամենևին էլ անձնական չէ։

«Հարցը վերաբերում է իմ կողմից հարգված փաստաբան, հանրության առջև քաղբանտարկյալների պաշտպանություն իրականացնող անձ Էրիկ Ալեքսանյանի կողմից քաղբանտարկյալ, իմ պաշտպանյալ Արմեն Գրիգորյանի հիշատակի նկատմամաբ ծայրահեղ անարգանք դրսևորելու փաստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք մարդու հետ, որը հանրությանը հայտնի է որպես քաղբանտարկյալների պաշտպան և վայելում է ծայրահեղ հարգանք։

Հանրային խոսքով գովաբանելով այն անձին, որը մեկն է մի քանիսից, որ ուղարկել էր Արմենին զնդան (դատավոր Արուսյակ Ալեքսանյանը), նա անարգանք է հասցնում Արմեն Գրիգորյանի հիշատակին և մյուս քաղաբանտարկյալներին»։

Մելիքյանը պարզաբանել է, թե ինչու է այս հարցն իր համար այսքան սկզբունքային․ «Ֆրանսիայի հրապարակում ես հրապարակային ստանձնեցի, որ թույլ չեմ տա, որ Արմեն Գրիգորյանի հիշատակը որևէ կերպ արատավորվի, բայց ես չէի սպասում, որ այդ անարգանքը գալու է այնտեղից, որտեղից որ փաստորեն եկել է»։

Իրավապաշտպանը ցավով նշեց, որ մենք ունենք բարոյականության ճգնաժամ, մեզ մոտ ձևավորված չէ հանրային բարոյականություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում