Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին կհանդիպեն Սոչիում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցությունների թեման նա անվանել է «տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները»։
Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը հայտնում է, որ Էրդողանը մեկօրյա այցով կմեկնի Սոչի՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմը և տալու «հացահատիկի միջանցքի վերջնական գնահատականը». խոսքն Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները վերականգնելու ծրագրի մասին է։