Մոսկվայում մահացել է ուկրաինական գնդակոծությունից տուժած թոշակառու կինը
copy image url

Մոսկվայում մահացել է ուկրաինական գնդակոծությունից տուժած թոշակառու կինը

Ավելին 2 տարի առաջ - 13:16 26-07-2022
Մոսկվայում 74-ամյա կին է մահացել, որը տուժել էր Բրյանսկի շրջանի գյուղերից մեկի գնդակոծության հետևանքով, հաղորդում է Baza telegram-ալիքը։

Կլիմովո բնակավայրի վրա հարձակումը տեղի է ունեցել ապրիլին․ Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռներ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության օդային տարածք և մի քանի հարված հասցրել։ Բնակելի շենքերի գնդակոծության հետևանքով տուժել էր 7 մարդ։

74-ամյա թոշակառու կինը կորցրել էր ոտքը և բուժման նպատակով տեղափոխվել էր Մոսկվա։ Սակայն, ինչպես հայտնի է դարձել, նա մահացել է Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում։

Ամենից շատ դիտված