Ի՞նչ իշխանություն, ուրա՞ մեզ իշխանություն։ Ես մենակ եմ ապրում, թոշակառու մարդ եմ, այսօր ամսի 20-ն է, 50 հազար թոշակս է, 20 էլ պարտք եմ արել, պրծել է, 2000 փող է մնացել, սա իշխանությո՞ւն է, երկի՞ր է։ Սաղ կյանքս աշխատել եմ, 80 տարեկան մարդ եմ։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց մի միայնակ թոշակառու, ով դժգոհում էր երկրից, իշխանություններից՝ ասելով, որ չի կարողանում ապրել իր ստացած թոշակով, բայց ամբողջ կյանքն աշխատել է։
Քաղաքացին նշեց նաև, որ իշխանությունը շատ բարձր է վարձատրվում։ «Իրենք միլիոն ու կես աշխատավարձ են ստանում, ժողովրդի մասին չեն մտածում»,- ասաց քաղաքացին։
Քաղաքացին նշեց նաև, որ խանութներում ապրանքներն ահավոր թանկ արժեն, և ամեն օր գները բարձրանում են։ «Էսօր գնում ես խանութ՝ 1000 դրամ է, վաղը՝ 1200 դրամ է»,- ասաց քաղաքացին։