Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ն ԱՀ այցելելու հրավեր ունի. ո՞վ է գալու. նոր ջրբաժան. Գեղամ Մանուկյան
copy image url

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ն ԱՀ այցելելու հրավեր ունի. ո՞վ է գալու. նոր ջրբաժան. Գեղամ Մանուկյան

Ներքին 2 տարի առաջ - 13:47 24-07-2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն այսօր շտապել էր արձագանքել թյուրըմբռնման առիթ դարձած լուրերին, թե Հայաստանի ընդդիմությունն Ազգային ժողովում է լինելու սեպտեմբերին, երկար-բարակ գրառում էր արել, որն հատուկ է իր ոճին։ Հետո պարզաբանեց այդ շտապողականության պատճառը։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի իրարահաջորդ երկու պաշտոնական գրություններում կրկնել է Արցախ այցելելու, սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության օրվան մասնակցելու հրավերը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ԲՈԼՈՐ խմբակցություններին։ Անցնող երկու տարիներին, կապիտուլացիոն հայտարարությունից հետո, շատերս ենք այցելել Արցախ։ Պատգամավորական կարգավիճակով շատ ընդդիմադիր գործիչներ մշտապես եղել ենք Արցախի Հանրապետությունում։ Հրավերի չենք սպասել։ Անգամ մեր այցը խոչընդոտվեց Հայաստանի իշխանությունների եւ նրանց ակնարկով՝ ռուս խաղաղապահների կողմից։ Բայց հակառակ դրան, Արցախում միշտ զգացել ենք իբրեւ մեր տանը։ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ԱԺ ԲՈԼՈՐ խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հանդիպել ենք տարբեր ձեւաչափերով։ Այս հրավերն էլ ենք ընդունելու։

Շատերս սեպտեմբերի 2-ին կլինենք Արցախում։ ԲԱՅՑ։ Շատ կարեւոր է, որ Արթուր Թովմասյանի հրավերն ընդունի Հայաստանի ԱԺ քաղաքական մեծամասնությունը։ Ակնան իր հայրենիք համարած, լուսանկարներով կիսված, հետո իր իսկ շեֆի ստորագրությամբ առանց մեկ կրակոցի թշնամուն հանձնած Հայաստանի ԱԺ ներկայիս նախագահը, հետաքրքիր է, կարձագանքի՞ Արցախի իր գործընկերոջ հրավերին։ Քաղպայմանագիր խմբակցության քանի՞ պատգամավոր սեպտեմբերի 2-ին կլինի Արցախում, Ստեփանակերտում առնվազն։ Լավ առիթ է, վերջապես կարելի է գումարել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ԱԺ միջխորհրդարանական համատեղ նիստը։ Այն չի կայացել արդեն 2 տարուց ավել։ Ընդդիմության բազում անգամներ հնչեցրած պահանջն անտեսվել է Հայաստանի ԱԺ ղեկավարության կողմից։ Պատճառաբանումներից մեկն Արցախի Հանրապետության ԱԺ նախագահին ինչ-որ անհիմն հղում տալն էր, որն Արթուր Թովմասյանը հետո հերքեց։ Հիմա արդեն Արցախի Հանրապետության խորհրդարանը պաշտոնապես ԲՈԼՈՐԻՍ հրավիրում է Արցախ, սեպտեմբերի 2-ին։ Ընդդիմադիր պատգամավորներն, անգամ առանց հրավերի, գնալու են։ Իշխանականները Արցախի պաշտոնական հրավերն ընդունելու՞ են։

Ժամանակը գնաց։

Հ.Գ. լուսանկարներից մեկում 2022թ. ապրիլի 12-ին, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավորներով սպասում ենք Աղավնո գյուղի անցակետում, որ թույլատրվի Արցախ այցելությունը...»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում