Google-ն ու YouTube-ը դեմոնետիզացնում են նրանց օգտահաշիվները, ովքեր հերքում են կլիմայական փոփոխությունները
copy image url

Google-ն ու YouTube-ը դեմոնետիզացնում են նրանց օգտահաշիվները, ովքեր հերքում են կլիմայական փոփոխությունները

Արտաքին 3 տարի առաջ - 09:57 09-10-2021

Google տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է YouTube-ում գովազդատուների և YouTube-ում կոնտենտ ստեղծողների դեմոնետիզացիայի մասին, ովքեր հերքում են կլիմայական փոփոխությունները: Այս մասին հաղորդում է The Verge պարբերականը:

«Այսօր մենք հայտարարում ենք գովազդատուների, հրատարակիչների և YouTube ստեղծողների մոնետիզացիայի նոր քաղաքականության մասին, որոնք արգելում են գովազդը և կոնտենտի մոնետիզացիան, ինչը հակասում է կլիմայական փոփոխությունների գոյության և պատճառների վերաբերյալ հաստատված գիտական ​​կոնսենսուսին»,- ասել են ընկերությունում:

Դա վերաբերում է այն նյութերին, որոնցում կլիմայական փոփոխությունները դիտարկվում են որպես խաբեբայություն կամ խարդախություն, պնդումներ, հերքումներ, որ երկարաժամկետ միտումները ցույց են տալիս գլոբալ կլիմայական տաքացումներ, և պնդումներ, հերքումներ, որ ջերմոցային գազերի արտանետումները կամ մարդկանց գործունեությունը նպաստում են կլիմայի փոփոխությանը:

Ամենից շատ դիտված