Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մինչ մարդկության մեծամասնությունը #տիեզերքի մասին դատողություններն անում, իսկ զգացմունքներն արտահայտում է #Երկիր մոլորակից, #տիեզերագնացները բացառիկ հնարավորություն ունեն մեր մոլորակի մասին խոսել տիեզերքի բարձրությունից։ Իսկ թե ինչ կարող են պատմել, կիմանաք այս տարվա սեպտեմբերի 5-10-ը՝ մասնակցելով #StarmusVI փառատոնին»։