Մյուս տարի թուրքական ազգային հրթիռով վայրէջք կկատարենք Լուսնի վրա. Էրդողան
copy image url

Մյուս տարի թուրքական ազգային հրթիռով վայրէջք կկատարենք Լուսնի վրա. Էրդողան

Արտաքին 3 տարի առաջ - 19:47 16-02-2022

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել այդ երկրի երիտասարդների հետ։

«Դուբայ Էքսպո 2020»-ի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է թուրքական ազգային տիեզերական ծրագրի մասին։

«Ալլահի կամքով, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձին՝ այսինքն հաջորդ տարի, մեր ազգային և ինքնատիպ հրթիռով ամուր վայրէջք կկատարենք Լուսնի վրա»-հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ առաջիկայում ԱՄԷ-ի հետ Թուրքիայի տիեզերական գործակալության արդյունավետ համագործակցումը և փորձի փոխանակումը կլինի փոխշահավետ։

Ամենից շատ դիտված