Իրաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Թուրքիայի
copy image url

Իրաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Թուրքիայի

Արտաքին 2 տարի առաջ - 12:51 22-07-2022
Իրաքում հազարավոր մարդիկ Թուրքիայի դեմ բողոքի ցույցի են դուրս եկել։ Ցուցարարները Անկարային մեղադրել են Զախու քաղաքի զբոսաշրջային վայրերը գնդակոծելու մեջ և պահանջել են թուրքական զորքերի անհապաղ դուրս բերումը երկրից։ Գիշերվա ընթացքում զայրացած ցուցարարները հարձակվել են Նաջաֆ, Բաղդադ և Քիրքուկ նահանգներում գտնվող Թուրքիայի վիզա կենտրոնների վրա։

Հաստատությունների պատերին գրել են՝ «Էրդողանը մարդասպան է»։ Երեկոյան ակտիվիստները ծրագրել են Իրաքում հակաթուրքական գործողությունների հերթական շարքը, գրում է Directorate 4 Telegram ալիքը։

Ընդհանուր առմամբ, հարվածի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա և երկու դեռահաս։ Անկարան հերքում է իր մասնակցությունը հրետակոծությանը՝ նշելով, որ թուրքական զինված ուժերը երբեք չեն հարվածում քաղաքացիական օբյեկտներին։

Ամենից շատ դիտված