Բեռլինում մի քանի հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ քովիդային սահմանափակումների
copy image url

Բեռլինում մի քանի հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ քովիդային սահմանափակումների

Արտաքին 3 տարի առաջ - 10:29 29-08-2021

Բեռլինում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ակցիաներին մասնակցում է մի քանի հազար մարդ: Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:

«Ներկայումս մոտ երկու հազար մարդ է հավաքվել Պոտսդամի հրապարակում արտոնված հանրահավաքին: Մարդիկ կանգնել են՝ չպահպանելով հեռավորությունը, որոշ մասը չի կրում պաշտպանիչ դիմակներ: Օրվա ընթացքում ոստիկանները քաղաքի կենտրոնում հսկում են չարտոնված ակցիաները, կան ժամանակավոր ձերբակալվածներ, ոստիկանությունը պարզում է իրավախախտների ինքնությունը»,- ասել է նա:

Նշվում է, որ ձերբակալվածներին ազատ արձակելու ցուցարարների փորձերի պատճառով տուժել է մի քանի ոստիկան:

Ոստիկանության ներկայացուցիչը չի խոսել ավելի կոնկրետ թվերի մասին՝ նշելով, որ ակցիան շարունակվում է:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում