Ռուսաստանը ևս հինգ եվրոպական երկիր է ավելացրել «ոչ բարեկամ երկրների» ցանկում
copy image url

Ռուսաստանը ևս հինգ եվրոպական երկիր է ավելացրել «ոչ բարեկամ երկրների» ցանկում

Արտաքին 2 տարի առաջ - 12:38 22-07-2022

Ռուսաստանի կառավարությունը Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան ներառել է այն երկրների ցանկում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ» են իրականացնում Ռուսաստանի, ռուսական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ։

Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է նախարարների կաբինետի կայքը։

Կառավարությունը նշել է, որ իրենք սահմանափակել են այդ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը։ Այսպիսով, Հունաստանը կկարողանա աշխատանքի ընդունել ոչ ավելի, քան 34 մարդ իր դիվանագիտական ​​ներկայացուցչություններում, Դանիան՝ ոչ ավելի, քան՝ 20, Սլովակիան՝ ոչ ավելի, քան 16։ «Սլովենիան և Խորվաթիան չեն կարողանա աշխատակիցներ ընդունել իրենց դիվանագիտական ​​ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում», - հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։