Ավստրիան Ռուսաստանը ներառել է COVID-19 մուտացիաների տարածմամբ երկրների ցանկում
copy image url

Ավստրիան Ռուսաստանը ներառել է COVID-19 մուտացիաների տարածմամբ երկրների ցանկում

Արտաքին 3 տարի առաջ - 09:27 06-07-2021

Ավստրիայի առողջապահության նախարարությունը հրամանագիր է հրապարակել, ըստ որի՝ Ռուսաստանը հուլիսի 8-ից ընդգրկվում է կորոնավիրուսի նոր տարբերակների տարածմամբ երկրների կարմիր ցուցակում:

Ինչպես նշված է փաստաթղթում, այս կերպ Ռուսաստանի Դաշնությունից երկիր մուտք գործելու սահմանափակումները կրկին մեծանում են:

Ռուսաստանն ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, ընդգրկվել էր նարնջագույն ցուցակում, ինչը թույլ էր տալիս մուտք գործել Ավստրիա՝ պահպանելով համաճարակաբանական մի շարք կանոններ: Այժմ ոչ բոլորը կարող են մուտք գործել երկիր, ընդ որում՝ նրանք ստիպված են լինելու 10-օրյա կարանտին անցնել:

Ամենից շատ դիտված