Այս սերունդը ընտրելու է երկրի հաջորդ ղեկավարին․ Գևորգ Գրիգորյան
copy image url

Այս սերունդը ընտրելու է երկրի հաջորդ ղեկավարին․ Գևորգ Գրիգորյան

Ներքին 2 տարի առաջ - 10:34 22-07-2022
Բուհերի 1918 ԱՆՎՃԱՐ տեղերից համալրվել է 1.433-ը, իսկ 21 հազար 761 վճարովի տեղերից՝ 6.518-ը: Այսպիսով, 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է բժիշկ Գևորգ Գրիգորյանը։

Նա հավելում է․ «Հասկանում ենք չէ՞, որ այս սերունդը ընտրելու է երկրի հաջորդ ղեկավարին, ինչպես նաև հաջորդի հաջորդ ղեկավարին, հետո էլ հաջորդի հաջորդի հաջորդ ղեկավարին... Իսկ հետո ընտրելու իրավունք են ստանալու նրանց երեխաները...
Եզրակացությունն արեք ինքներդ... սա է մեր ժողովուրդը, և ոչ ոք չի կարող «նոր» ժողովուրդ բերել: Ով էլ լինի երկրի ղեկավար, ղեկավարելու է այս մարդկանցից կազմված երկիրը...

Հ.Գ. - կրթվելու և սովորելու ցանկության բացակայությունը ոչ միայն այս սերնդին է վերաբերվում, այլ նաև ավագ սերնդին, ովքեր ցանկություն չունեն մի բան ավել իմանալու»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում