Ինչ է կատարվում Արագածավանում
copy image url

Ինչ է կատարվում Արագածավանում

Ներքին 2 տարի առաջ - 22:28 21-07-2022
168.am-ի ընթերցողները քիչ առաջ տեղեկացրել են, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ֆեյսբուքում շատերն են այս պահին ահազանգ հնչեցնում։

Ոստիկանությունից որևէ տեղեկություն ստանալու մեր գործընկերների ջանքերն ապարդյուն են անցել։ Ոստիկանության պաշտոնյաները չեն պատասխանել հեռախոսազանգերին։

Ըստ բնակիչներից մեկի` «Վիվառոյի» հիմնադիր Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներից մեկի հողատարածքում աշխատող և անասուններ արածեցնող հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է:

Ամենից շատ դիտված