Մաքսային վարչարարության զարգացման ծրագիրն ավարտվել է. ամփոփվել են ՊԵԿ-ի եւ և ՀԲ-ի համատեղ ծրագրի արդյունքները

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:51 21-07-2022
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և այլ հյուրեր:

ՊԵԿ-ից հայտնում են, որ ծրագիրը մեկնարկել էր 2021թ.-ի հոկտեմբերին, որն իրականացրել է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում իրագործված աշխատանքները: Մասնավորապես, ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել սահմանային անցման կետերում և Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնների էտալոնային մոդելի մշակման, դրանցում իրականացվող բիզնես գործընթացների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ` մաքսային վարչարարական գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացվել են հարցումներ` պարզելու նրանց վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների մասով: Ծրագրի ընթացքում մաքսային մարմնի աշխատակիցների համար անցկացվել են նաև ուսումնական դասընթացներ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև իրականացվող և առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել ծրագրերի շարունակականությունը` կարևորելով հարկային և մաքսային բարեփոխումները Հայասատանի տնտեսության զարգացման գործում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի