Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 14 պատահար՝ առանց լուրջ հետևանքների
copy image url

Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 14 պատահար՝ առանց լուրջ հետևանքների

Ներքին 2 տարի առաջ - 12:00 19-07-2022
«Նախորդ շաբաթվա ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի թեժ գծի հեռախոսահամարին գրանցվել է 7 հեռախոսազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք։ Շաբաթվա ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել»։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչը։

««Երևան ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող 37 երթուղիներում աշխատել է ընդհանուր թվով 1969 շարժակառք, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 14 պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց «Երևան ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը։