Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել են աղիքային վարակի՝ 137, օդակաթիլային  վարակի՝ 183 դեպք
copy image url

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել են աղիքային վարակի՝ 137, օդակաթիլային վարակի՝ 183 դեպք

Ներքին 2 տարի առաջ - 11:47 19-07-2022
«Անցած շաբաթվա ընթացքում խմելու ջրում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել, շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի բնակիչների շրջանում սննդային թունավորումներ չեն արձանագրվել։ Անցած շաբաթվա ընթացքում քաղաքի բնակիչների շրջանում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների թիվն է՝ աղիքային վարակ՝ 137 դեպք, օդակաթիլային վարակ՝ 183, մանկական վնասվածք՝ 111, քիմիական թունավորումներ՝ 287, կծվածության դեպքերի թիվ՝ 57, որից 30-ը տերով շներն են, մնացածը՝ արդեն թափառող շները» ,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այս մասին ասաց հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչը։

«Պարո՛ն քաղաքապետ, Ձեր հանձնարարականի համաձայն՝ առողջապահական նախարարության մեր գործընկերների հետ համաձայնեցրել ենք, մեզ այժմ հստակ տալիս են Երևանի դեպքերը տարանջատված, մեր կողմից պահանջված տեղեկատվությունը պարունակում է բժշկական գաղտնիք, դրա շրջանակներում ձևաչափ ենք մշակել, հաջորդ շաբաթվանից կստանանք հստակ բոլոր անհրաժեշտ տվյալները՝ Երևանի դեպքերին վերաբերող՝ առանց անուն-ազգանունի և հեռախոսահամարի, այսինքն՝ այդ ձևաչափը մեր ՊՈԱԿ-ի հետ համաձայնեցված է, մյուս շաբաթվանից կստանանք», - ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Ասատրյանը։