«Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում դրական քայլ է տարածաշրջանային կայունության համար»։ Այս մասին իր Twitter-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրացական պետության ղեկավարը նշել է, որ դա վկայում է նաև Թբիլիսիի պատմական դերի մասին՝ որպես տարածաշրջանում խաղաղության խթանիչ։