Նարիշկինը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի հետ միաժամանակ Հայաստան ժամանելը
copy image url

Նարիշկինը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի հետ միաժամանակ Հայաստան ժամանելը

Արտաքին 2 տարի առաջ - 20:38 18-07-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը մեկնաբանել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի հետ միաժամանակ Հայաստան ժամանելը։ Հայտնի է, որ Բերնսը հուլիսի 15-ին ժամանել է Երևան և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հաղորդվել է, որ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Նարիշկինի խոսքով, իր այցը Հայաստանի մայրաքաղաք «միանշանակ կապված չէ ամերիկացի գործընկերոջ <...> այստեղ գալու հետ»։
Միաժամանակ նա կարծում է, որ ամեն ինչ կարող է հակառակը լինել. «Չեմ բացառում, որ հենց նրա այցն է կապված իմ ուղևորության հետ»։